Այսօր՝ օգոստոսի 16-ին կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը։

Երկկողմ հանդիպմանը ներկա էին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխնախարարներ եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության բազմակողմանի հարցեր։