Օրերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երեւանի Կիեւյան փողոցի բարերից մեկում։ Մի տղամարդ բարի առանձնասենյակներից մեկում փորձել է բռնաբարել իր հետ առաջին անգամ հանդիպման եկած կնոջը։
Նախնական տեղեկություններով՝ կինը տղամարդու հետ հանդիպել է որպես մերսուհի եւ տվյալ բարում պետք է մերսման ծառայություն իրականացներ։ Տղամարդը փորձել է բռնաբարել նրան, անհաջողության մատնվելուց հետո հափշտակել է կնոջ դրամապանակն ու փախուստի դիմել։
NEWS.am-ը տեղեկացել է, որ այս դեպքով զբաղվում են իրավապահները, հետաքննություն է կատարվում։





























