«Ժառանգություն»-ը թող չմասնակցի ՏԻՄ ընտրություններին, իրենց որոշելիքն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով «Ժառանգության» այն հայտարարությանը, որ հրաժարվում են մասնակցել երկրի տարածքում իրանացվող Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
««Ժառանգությունը» ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու որոշումը կարող է պայմանավորել նաեւ շոգերով, իրենց որոշելիքն է, ինչ վերաբերում է «քաղբանտարկյալներ» ձեւակերպմանը, կարծում եմ՝ վաղուց այդ հարցերի պատասխանները պարզ են՝ Հայաստանում գոյություն չունեն քաղբանտարկյալներ շուրջ տասը տարի։ Նրանց »,-ասել է Արտակ Զաքարյանը։
Դիտարկմանը, թե ընդդիմադիր կուսակցության նման հայտարարությունից արդյո՞ք չպետք է իշխանությունը հետեւություն անի եւ վերանայի անազատույթան մեջ գտնվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի խափանման միջոցը։
«Իշխանությունները պատասխանատու են մեր երկրում օրենքի գերակայության հաստատմամբ, մնացած բոլոր շահարկումները մանր-մունր քաղաքական նպատակներ են հետապնդում»։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 16-ին, «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել քաղբանտարկյալների եւ ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ։
«Քանի դեռ մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը եւ քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ անտեսելով բոլոր վտանգները, մշտապես հավատալով քաղաքական գործընթացում մասնակցության կարևորությանը. որոշում է կայացրել չմասնակցել երկրի ողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին»,- ասվում է հայտարարության մեջ:





























