Honda ավտոընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Civic հեչբեքը: Նոր Honda Civic-ներ առաջինը կստանան ԱՄՆ բնակիչները, ուստի ճապոնացիները նախ հրապարակել են հետչբեքի ամերիկյան տարբերակի պաշտոնական լուսանկարը:

Ըստ B-port.com-ի՝ Civic-ի եվրոպական տարբերակն առաջիկա աշնանը ներկայացվելու է Փարիզի միջազգային ավտոշոուի ժամանակ, սակայն ամերիկայն տարբերակից արտաքուստ շատ չի տարբերվի:

Civic ամերիկյան տարբերակը կունենա 1.5-լիտրանոց 174 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչ՝ LX, EX եւ EX-L լրակազմի համար: Նույն ագրեգատի 180 ձիաուժ շարժիչ կստանան Sport եւ Sport Touring տարբերակները: Փոխանցման տուփը կլինի վեցաստիճան «մեխանիկական» կամ փոփոխական: Վառելանյութի ծախսը 100 կմ-ին կկազմի 6.9 լիտր: