Թուրքիայի իշխանությունները երկու հրամանագիր են հրապարակել, որոնց համաձայն՝ պետական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել են ավելի քան 2 հազար ոստիկաններ եւ հարյուրավոր զինվորականներ ու տեղեկատվական եւ հաղորդակցության վարչության աշխատակիցներ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ կառավարության որոշումները հրապարակվել են պաշտոնական Official Gazette պարբերականում: Դրանցում նաեւ նշվում է Թուրքիայի Կապի եւ հեռահաղորդակցության վարչության փակման եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի զինված ուժերի ղեկավար նշանակելու մասին:

Ավելի վաղ Թուրքիայում աշխատանքից ազատվել էր կրթության ոլորտի ավելի քան 27 հազար ներկայացուցիչ: Հաղորդվել է նաեւ շուրջ 60 հազար մարդու պաշտոնանկության մասին՝ առանց մասնագիտություն նշելու: