Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը սատարել է մի շարք քաղաքապետերի որոշումները, որոնք արգելել են բուրկինին. փակ լողազգեստ, որ հագնում են մահմեդական կանայք: Այս մասին նա հայտարարել է La Provence-ին տված հարցազրույցում:

Ըստ Gazeta-ի՝ վարչապետը նշել է, որ լողափերը, ինչպես ցանկացած հանրային վայր, պետք է ազատված լինեն կրոնական պահանջներից:

Ըստ Վալսի՝ բուրկինիի գաղափարը, որը ենթադրում է, որ կանայք ի սկզբանե «արատավոր են» եւ նրանց մարմինը պետք է ամբողջությամբ թաքցնել հագուստի տակ, չի համապատասխանում Ֆրանսիայի արժեքներին: