Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը:
Բացահայտվել է կողոպուտի՝ 1, գողության 11 եւ խարդախության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի եւ խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























