Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016 թվականի ծրագրով շարունակվում է մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հիմնանորոգումը: Ըստ այդմ, ընթանում են այգու անցուղիների բետոնե նոր սալիկների, եզրաքարերի տեղադրման եւ հարակից այլ աշխատանքներ:
Նախատեսվածի համաձայն` այգին կունենա նոր նստարաններ, ամառային եւ ձմեռային զրուցարաններ, սանհանգույցներ: Երեխաների ժամանցն ապահովելու համար այգում կտեղադրվեն մանկական եւ մարզական խաղասարքեր, կկառուցվի մշակութային միջոցառումների բեմահարթակ՝ հարակից շատրվանով: Այգում կանցկացվեն ոռոգման եւ արտաքին լուսավորության նոր ցանցեր:
Այգու հիմնանորոգումը մայրաքաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացման ռազմավարության հերթական օրինակն է:





























