Օգոստոսի 20-ին ժամը 12։30-ից մինչեւ 17։00-ն փակ կլինի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Երեւանի քաղաքապետարանից:

Նշված ճանապարհահատվածը փակ կլինի մոտորկրոսի, քարթինգի մարզաձեւերի մրցաշարի անցկացման պատճառով: