Այս պահին Սիրիայում գլխավոր առաջադրանքը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կոորդինացիայի ստեղծումն է: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Գլխավոր խնդիրը սիրիական ճգնաժամի կարգավորման գործում վերջապես կոորդինացիայի ստեղծումն է: Դա քննարկվում է եւ զինվորականների գծով, եւ հատուկ ծառայությունների գծով, եւ` արտաքին գերատեսչությունների: Երեկ տեղի ունեցավ իմ հերթական երկարատեւ հեռախոսազրույցը Ջոն Քերրիի հետ: Մենք բոլոր ձեւաչափերում` ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, հետախուզությունների մակարդակում քննարկում ենք այն պայմանավորվածությունների կյանքի կոչման մեխանիզմները, որոնք ձեռք են բերվել հուլիսի 15-ին, երբ Քերրին այցելել էր Մոսկվա», — մամուլի ասուլիսին հայտնել է Լավրովը:





























