Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռասուլ Չունաեւի պարտությունը նրա համար մեծ տհաճությունների պատճառ կդառնա հայրենիքում: 

  haqqin.az-ը հայտնում է, որ կիսաեզրափակչում հայ Միհրան Հարությունյանին նրա կրած պարտությունը երեկ Ադրբեջանում գլխավոր թեման է եղել:  Սոցցանցերի Ադրբեջանցի օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել: Ոմանք խստորեն քննադատել են Չունաեւին, եւ քննադատությունը հաճախ վիրավորանքի է վերածվել, իսկ մյուսները պաշտպանել եւ աջակցել են նրան:   

Քննադատներից «առանձնապես խելացի» մեկը նույնիսկ առաջարկել է պահանջագիր ստորագրել ըմբիշին ադրբեջանական քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ: Նաեւ կոչեր են հնչել ըմբիշին հենց օդանավակայան հասնելուն պես լինչի դատաստանի ենթարկելու: