Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի ժամանակ ոգեւորել են ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: 

Լուսանկարները հրապարակվել են ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում

Հիշեցնենք, որ հունահռոմեկան ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, օգոստոսի 16-ին դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը: Նա իր ոսկե մեդալը ստացավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկը հագած: