Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել են, որ պետք է հնարավորինս արագ վերագործարկել «Թուրքական հոսք» գազատարի համատեղ նախագիծը: Այն երկու երկրների համար էլ ռազմավարական նշանակություն ունի. նախաիծը հետաձգել էր Անկարան անցյալ տարվա նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո:

Հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված պետական հեղաշրջումից հետո Արեւմուտքն Էրդողանին քննադատեց զանգվածային զտումների համար, եւ այժմ Թուրքիան օգտվում է ընձեռված հնարավորությունից՝ մեկուսացումից դուրս գալու համար, գրում է Le Monde-ը:

«Թուրքական հոսքով» նախատեսվում է Թուրքիայի տարածքով ռուսական գազի տարանցում եվրոպական շուկա՝ տարեկան 32 մլրդ խորանարդ մետր ծավալով (որը լրացնում է ներկայիս 150 մլրդ-ը): Նախագիծը երկու կողմի համար էլ հետաքրքրություն է ներկայացնում: Ռուսաստանը կկարողանա առավել ակտիվ բավարարել գազի եվրոպական կարիքները: Իսկ Թուրքիային գազատարի կառուցումը արտոնյալ սակագներ կերաշխավորի եւ եվրոպական մայրցամաքի գազամատակարարման մասի վերահսկողություն:

Տարանցման հարթակ

Տարածաշրջանային էներգետիկ խաղին մասնակցելու Թուրքիայի որոշումը (չնայած նա չի մտնում արդյունահանող երկրների թվին) 2011-ին սկսված մատակարարների եւ գործընկերների թվի մեծացման գլոբալ ռազմավարության մասն է: Նպատակը էներգակիրների ծախսի կրճատմանը, էներգետիկ անկախությանը հասնելն է (ներկայումս Թորքիայի գազի պահանջարկի 80 տոկոսն ապահովում է ռուսական գազը), ինչպես նաեւ առանցքային դիրք գրավելը ռուսական ու մերձավորարեւելյան ածխաջրածինների պաշարների ճանապարհի եւ եվրոպական (իսկ հետագայում նաեւ հյուսիսաֆրիկյան) շուկայի միջեւ:

2011 թվականին Թուրքիան մեկնարկեց տարածաշրջանային համագործակցության գործընթացը: Ռուսաստանի եւ ԵՄ հետ ստորագրեց «Հարավայի հոսքի» համաձայնագիրը, ինչպես նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ՝ TANAP տրանսատլանտյան նախագծի համաձայնագիրը: Այս զուգահեռ նախագծերի թվում լրջորեն դիտարկվում էին երկուսը: Առաջինը՝ Սաուդյան Արաբիայի եւ Սիրիայի տարածքով Քաթարից Թուրքիա: Երկրորդը՝ Իրաքի եւ Սիրիայի տարածքով Իրանից Թուրքիա: Իրականացվելու հավանականություն ունի միայն երկրորդ նախաձեռնությունը: Սիրիան կողմ է Իրանի նախագծին, իսկ Սաուդյան Արաբիան չի պատրաստվում Քաթարին հենց այնպես Եվրոպա թողնել՝ ակնհայտ մրցակցությունից ելնելով:

Եվրոպացիների մասնակցության անորոշություն

Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքի» իրականացմանը՝ Ռուսաստանը «Գազպրոմի» միջոցով (պետությանն է պատկանում ընկերության 50,1 տոկոսը) պարտավորվել է ֆինանսավորել գաղատարի մեծ մասը՝ մինչեւ Եվրոպայի սահմաններ: Եվրոպական տարածքում գազափոխադրման ցանցի կառուցումը եւ սպասարկումն արդեն պետք է ապահովեին տեղական խոշորագույն ձեռնարկությունները՝ Engie, Shell, OMV, BASF եւ E.ON: Նման հեռանկարը ընկերությունների համար խոշոր պայմանագրեր է ենթադրում, եթե, իհարկե, Եվրամիությունն աջակցի նախագծին: Ուկրաինայի ճգնաժամից հետո ԵՄ մի շարք անդամ երկրներ պահանջեցին փակել «Հարավային հոսքը»: Այդ պատճառով Վլադիմիր Պուտինը հարկ համարեց լրացնել իր թուրք գործընկերոջ հայտարարությունը եւ ընդգծել, որ գազատարի եվրոպական հատվածն իրականություն կդառնա միայն այն դեպքում, եթե Բրյուսելն իրեն գրավոր առաջնահերթության կարգավիճակ տա: