Հայաստանի վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման ֆոնդը (FPWC) կիրականացնի Կառավարության կողմից հաստատված թմրամիջոցների, հոգեմետ դեղերի եւ պրեկուրսորների արտահանում, ներմուծում եւ մեծածախ վաճառք: Այդ գործունեության արտոնագիրը Կառավարությունը տրամադրել է օգոստոսի 18-ին կայացած նիստում:
Որոշման նախագիծը ներկայացրել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: 2002-ին հիմնադրված Վայրի բնության եւ մշակութային արժեքների պաշտպանության ֆոնդը առաջատար է երկրի յուրահատուկ բնական ժառանգության պաշտպանության եւ պահպանման ոլորտում:





























