Հայաստանում կթույլատրեն բանտարկյալներին հում մթերքներ բերել երկարաժամկետ հանդիպումների ժամանակ: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 18-ին Կառավարության նիստում:

Որոշման նախագիծը մշակել է Արդարադատության նախարարությունը: Նիստում այն ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:  Ըստ ներկայիս օրենքի՝ բանտարկյալները Հայաստանում ջերմային մշակում պահանջող մթերքներ ստանալու իրավունք չունեն: Այդուհանդերձ, մինչեւ 3 օր հանդիպումների ժամանակ սնունդ եփելու պայմաններ կան: Այդ պատճառով հարազատները կարող են հում մթերք բերել եւ տեղում եփել: