Թուրքիայի արեւելքում գտնվող Էլյազիգ քաղաքում պայթուցիկով լցված երկու մեքենայի պայթյունի հետեւանքով տուժածների թիվն աճել է մինչեւ  146, հայտնում է Daily Sabah-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել վեց զոհվածի մասին, հաղորդվել էր ավելի քան  120 տուժածի մասին:

Պարբերականի տվյալներով, 14 տուժած կրիտիկական վիճակում է:

ԶԼՄ-ները հայտնել են, որ պայթյուններից մեկը կազմակերպվել էր երկրում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամների կողմից: ՔԲԿ-ն առայժմ պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար: