Հայկական կողմերի նպատակը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին օգոստոսի 18-ին՝ Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հայկական կողմը ինչ է սպասում Ադրբեջանից:

Նրա խոսքով՝ պետք է ապահովված լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգությունը: «Ահա այս երկու հարցը հստակ է դրված: Ինչ վերաբերում է դետալներին, թե ինչպես հասնել նրան, ապա դա արդեն այլ խնդիր է՝ պայմանավորված այն կողմի դիրքորոշմամբ, որը վարում է բանակցությունները: Այսինքն՝ դա պայմանավորված է հակառակորդի դիրքորոշմամբ, իսկ  նրա դիրքորոշումը շատ կոշտ է: Այդ դեպքում ուղղակի անիմաստ է խոսել դետալների մասին»,- ընդգծել է ՀՀ փոխարտգործնախարարը: