Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը:
Բացահայտվել է գողության՝ 6, խարդախության՝ 5, ավտոմեքենա փախցնելու եւ դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի եւ խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























