Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 18-ին, ժամը 1.43-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել եւ բերման ենթարկվել 1992 թ. ծնված Աշոտ Ե.-ն:
Նա հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով։





























