Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին՝ առաջարկելով ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ հանրային դժգոհություն հարուցող երեւույթները դպրոցներում բացառելու ուղղությամբ:
Նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Խնդրում եմ Ձեր հանձնարարականն ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր ուսումնական տարում դրամահավաքության արատավոր դրսեւորումները եւ ծնողների համար ավելորդ ֆինանսական խնդիրները բացառելու վերաբերյալ: Հատկապես հարկ է հաշվի առնել ծնողների կամքը դպրոցական համազգեստ սահմանելիս՝ պահպանելով դասական համադրությունը եւ խուսափելով անհարկի պարտադրանքներից»:
ԿԳ նախարարը նույնաբովանդակ հանձնարարական է տվել նախարարության ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին:





























