Հայաստանում թույլ են տվել հարկային հաշվետու-հաշվարկային փաստաթղթերը դուրս գրել բիլինգային համակարգով: Այս մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 18-ի կառավարության նիստում

Որոշման նախագիծը ներկայացրել է Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Արդեն իսկ բիլինգային համակարգով են դուրս գրվում հարկային հաշիվները: Այժմ դրանց գործողության ոլորտը կընդլայնվի:

Հիշեցնենք, որ հարկերը վճարելիս բիլինգային տեխնոլոգիան հարկային ծառայությանը թույլ է տալիս ընդունել եզակի ծածկագրեր ունեցող մուծումներ. ծածակագրեր են տրվում վճարաման յուրաքանչյուր օրդերին:

Դրանից բացի, առաջարկվել է միասնականացնել հաշվարկային փաստաթղթերի եւ հարկային հաշիվների չեղարկման մեխանիզմները: