Ադրբեջանի «Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է, որ Gununsesi.info կայքի գլխավոր խմբագիր, լրագրող Փարվիզ Գաշիմլին գտնվում է Նարիմանովի շրջանի ոստիկանության 16-րդ բաժանմունքում: Տեղեկությունների համաձայն՝ լրագրողը հաղորդում է ներկայացրել ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալի, գեներալ Խիլալ Ասադովի վարորդ Էլդար Մախմուդովի դեմ:

Գաշիմլին պնդում է, որ ազգային անվտանգության նախարարության նախկին գեներալի վարորդը իրեն ծեծել է, քանի որ իր կայքում հոդվածներ է հրապարակել նախկին փոխնախարարի կնոջ մասին:

«Նա բռունցքներով հարձակվեց վրաս եւ բղավում էր, որ իմ պատճառով Խիլալ Ասադովի կնոջն աշխատանքից հեռացրել են»,- հայտարարել է լրագրողը:

Պարբերականը նշում է, որ նախկին փոխնախարարի կինը՝ Նուշաբա Ասադովան, մանկական պոլիկլինայի գլխավոր բժիշկ էր աշխատում: