Պարզ լիճ տանող ճանապարհը կնորոգեն մինչեւ սեպտեմբերի 1-ը: «Գնման պայմանագրերում» համապատասխան հետաձգումները հետին թվով հավանության են արժանացել կառավարության օգոստոսի 18-ի նիստում: Այդ ժամանակ է նախատեսվում ավարտել նաեւ կամրջի շինարարությունը:
Գործադիրի նիստին որոշման նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նախկինում պայմանագիրը կնքված էր մինչեւ հուլիսի 1-ը, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով որոշվել էր ժամկետը երկարացնել: Նախագծման եւ շինարարաության պայմանագրերը կնքվել եին «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության, «Հուսալի կամար» ՍՊԸ-ի եւ «Ճաննախագիծ» ինստիտուտի հետ:
Նշենք, որ Հայաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Պարզ լիճը հանգստի հայտնի վայր է:





























