Շվեդական Volvo ավտոարտադրողը եւ ամերիկյան Uber օնլայն տաքսի ծառայությունը համատեղ նախագիծ են իրականացնում, որի շրջանակում կմշակվեն ավտոմեքենաների նոր բազային մոդելներ, որոնք կինտեգրեն ինքնավար կառավարման ոլորտում վերջին տեխնոլոգիաները, այդ թվում՝ լիակատար ինքնավար համակարգերով մոդելներ, որոնք նախատեսում են առանց վարորդի կառավարում:

Ըստ Ռոսբալտի՝ բազային մոդելները կարտադրի Volvo Cars-ը, որոնք հետո ձեռք կբերի Uber-ը: Նախագծում համատեղ ներդրումը կազմում է 300 մլն դոլար:

Volvo-ն առանց վարորդի մեքենայի նոր բազային մոդելը կմշակի SPA (ընդլայնվող հարթակի ճարտարապետություն) մոդուլային հարթակի հիման վրա, որի բազայով են ստեղծվել Volvo XC90 ամենագնացը, S90 սեդանը եւ V90 ունիվերսալը:

Uber-ը եւ Volvo-ն նաեւ պայմանավորվել են միասնական բազային մոդելների հարցում՝ ինքնավար կառավարման ոլորտում սեփական ռազմավարությունների զարգացման համար: