Շվեդական Volvo XC40 նոր քրոսովերն ընկերության՝ արագ զարգացող եւ տարածվող SUV հատվածի առաջին մոդելը կդառնա: Մեքենան կներկայացվի հաջորդ տարվա մարտին, Ժնեւում: Այս մասին գրում է Uincar-ը:
Autocar պարբերականի տրամադրության տակ է հայտնվել նորույթի նախորդի՝ Concept 40.1-ի նկարը: Ընկերությունում նշել են, որ նոր մոդելը քիչ կտարբերվի կոնցեպտուալ տարբերակից:
Volvo XC40-ը երեք մխոցով նոր բենզինե շարժիչ կունենա՝ 1.5 լիտր ծավալով: 180 ուժանոց տարբերակը կներառվի հիբրիդային համակարգի կազմում:
XC40 քրոսովերից վեց ամիս անց նախատեսվում է նաեւ հեչբեկի թողարկումը, իսկ ունիվերսալին կարելի է սպասել միայն 2019 թվականին: Այս մոդելն արդեն ավելի ուշ ամենագնաց տարբերակը կունենա:






























