Volkswagen ավտոկոնցեռնը դետալներ մատակարարող ընկերության հետ իրավաբանական վեճի պատճառով դադարաեցնում է Վոլֆսբուրգի գլխավոր գործարանում Golf մոդելի արտադրությունը: Կոնցեռնի ղեկավարությունը նախազգուշացրել է գործընկերներին օգոստոսի 20-29-ը VW Golf մակնիշի մեքենայի արտադրության դադարի մասին, հայտնում է DW-ն:

Ստեղծված իրավիճակի պատճառը VW-ի եւ Վոլֆսբուրգում գտնվող Prevent ընկերությունների խմբի միջեւ դատական գործընթացն է: Prevent-ին է պատկանում փոխանցման տուփի համար դետալներ արտադրող ES Automobilguss ձեռնարկությունը: