Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել էր ճանապարհի աջ եզրին կայանված «Տատրա» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ 2 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 18-ին, ժամը 9.30-ին, հիվանդանոց տեղափոխված ուղեւորներից մեկը՝ 1988 թ. ծնված Ռաֆիկ Քոռօղլյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:





























