ՌԴ Պետդումայի պատգամավոր Մարիա Մակսակովա-Իգենբերգսը խորհրդարանի ստորին պալատ օրինագիծ է ներկայացրել, որը քրեական պատիժ է ենթադրում կանանց թլպատման համար: 

Օրինագծում ասվում է, որ անչափահասի նկատմամբ իրականացված նման հանցագործությունը պետք է պատժվի յոթից  10 տարվա ազատազրկմամբ:

Օրինագծին կից պարզաբանող գրության մեջ ասվում է, որ կանացի թլպատումը   «չի կարող գոյություն ունենալ քաղաքակիրթ հասարակությունում»: Մաքսակովա-Իգենբերգսը հիշեցրել է, որ Ռուսաստանը սահմանադրության համաձայն աշխարհիկ պետություն է, հայտնում է Մեդուզան: