ԶՈւ զորամասերում մեկնարկել է 2016թ. ամառային ուսումնական փուլը։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից։ Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար: Կատարելագործվում են զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է ստորաբաժանումների մարտունակությունը:
ՀՀ ԶՈւ զորամասերում ուսումնական նոր փուլի շրջանակում անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, ստորաբաժանումները մարտական պատրաստականության տարբեր աստիճանի բերելու վարժանքներ:





























