Թուրքիայում գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըլմազը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մանիսա նահանգի Սալիհլիի շրջանի ոստիկանությունը Բաքըրքյոյի եւ Ուրֆայի դատարանների կողմից ստացած թույլտվության հիման վրա ձերբակալել են Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըլմազին, ով հայտնի է Հրանտ Դինքի սպանության գործով կայացրած վճռով։  Ձերբակալված դատավորը մեղադրվում է ահաբեկչական կառույցին անդամակցելու մեջ։

Նշենք, որ հիշյալ դատավորի կայացրած վճիռը վչռաբեկ դատարանը բեկանել է եւ ներկայում նոր դատավարություն է ընթանում։