Վայոց Ձորի Խաչիկ գյուղի բնակիչները, որոնց առեւտրականներ Ալվարդ Իսկանդարյանն ու Արսեն Մնացականյանը համոզել են իրենց համար վարկեր վերցնել եւ այսօր չեն կարողանում վարկը մարել, դիմել են դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը:

«Քաղաքացիները դիմել են դատարան, որ իրենց վրայից հանվի վարկային պարտավորությունը: Հիմա բոլորի մոտ սպասողական վիճակ է»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ գյուղացիների խոսքով՝ առեւտրականներն իրենց խաբել են ու համոզել իրենց համար վարկ ձեւակերպել, ապա հրաժարվել են գումարը վճարել եւ իրենք անելանելի վիճակում են հայտնվել: Ամբողջ գյուղի պարտքն այժմ կազմում է մոտ 80 մլն դրամ: Իսկանդարյանն ու Մնացականյանը մարդկանց 15-16 տարիների ընթացքում ներքաշել են վարկային պատմությունների մեջ: Բացի դրանից, գյուղացիներից մեծ մասը երաշխավոր են: