Ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող շարունակում է բուժումը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ին ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Բոլորի վիճակն էլ բավարար է, մի մասը վերականգնողական բուժում են ստանում, կան զինծառայողներ, որոնք փորձաքննության են ենթարկվել: Գոյություն ունի հատուկ ընթացակարգ, որով առաջնորդվում է»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ վիրավորված զինծառայողներից երկուսի վիճակն է համեմատաբար ծանր՝ Ռոլանդ Սահակյանինն ու Ավետիս Զարգարյանինը: Նրանք երկուսն էլ այժմ արդեն հիվանդասենյակ են տեղափոխվել ու շարունակում են բուժումը:





























