«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի հարեւանները պատրաստ են պայքարել նրան ազատ տեսնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տերյան 25-ի բանկիչ, Գերավետյանի հարեւաններից Արմենը: Նա նշեց, որ միայն մի քանի օր անց են հարեւանները տեղեկացել, որ Վարդան Գերավետյանը «Սասնա ծռեր» խմբի մեջ է:

«Ինքն ամուսնացած չէ, ընտանիք, հարազատ չունի: Մի քանի օր դուռը փակ էր, հետո լրատվամիջոցներով հանրությանը տեղեկացրինք, որ Գերավետյանը չկա, մինչեւ հասկացանք, որ ինքն էլ է գնդում»,-պատմեց հարեւանը:

Նա նշեց, որ Վարդան Գերավետյանը ակտիվ մասնակցել է կազմակերպող բոլոր ցույցերին: Նա նաեւ ակտիվ պայքարել է, որպեսզի գերակա շահ ճանաչված իրենց շենքը չքանդվի: Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի  եւ Լալայանց  37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Դատարանի որոշմամբ՝ երեք ընտանիք պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները, որոնց մեջ է նաեւ Վարդան Գերավետյանը: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առաջ են կանգնած մոտ 22 ընտանիք: