Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտպանել է բուրկինիի կողմնակիցներին: Բուրկինին շարիաթի պահանջներին համապատասխանող, մուսուլման կանանց մարմինն ամբողջովին փակող լողազգեստ է:
AFP-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հարավ-արեւելքում առնվազն 15 քաղաք արգելել էր լողափին բուրկինի կրելը: Վարչապետ Մանուել Վալսը պաշտպանել էր քաղաքապետերին: Նրա խոսքով՝ նման լողազգեստի գաղափարն իրենով չի համապատասխանում Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին:
Իսկ Կանադայի վարչապետը մերժել է իր երկրում այդ գաղափարը՝ նշելով, որ իրենք պետք է վեր լինեն տարաձայնություններից:




























