Ֆեթուլլահ Գյուլենին օժանդակելու մեջ մեղադրվող ադրբեջանական ANS հեռուստաալիքի ճակատագիրը կորոշվի սեպտեմբերի 8-ին:

ԱՊԱ-ի փոխանցմամբ, հայտնի է դարձել Գերագույն դատարանում ANS հեռուստաալիքի վճռաբեկ բողոքի քննության օրը: Հեռուստաալիքը բողոքարկել է Բաքվի վերաքննիչ դատարանի որոշումը, որով չեղյալ է համարվել հեռուստաալիքի լիցենզիան: Բողոքի քննությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին:

ANS հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցվել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից անմիջապես հետո: Հեռուստաալիքի վաշինգթոնյան թղթակիցը մասնակցել է Ֆեթուլլահ Գյուլենի մամուլի ասուլիսին, ինչն էլ հեռուստաալիքը փակելու պատճառ է դարձել:

Ադրբեջանի հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհուրդը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ մեղադրելով ANS-ին Թուրքիայում պետական հեղաշրջման օժանդակելու մեջ: