Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը:

Բացահայտվել է կողոպուտի՝ 2, գողության՝ 3, խարդախության 4 եւ հարկերից խուսափելու 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: