Շիրակի մարզի Հովիտ գյուղում օգոստոսի 25-ի երեկոյան ուժեղ քամու հետեւաքնով շինությունների տանիքներ են պոկվել:

Գյուղապետարանից NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ քամին ամբողջությամբ քշել է տներից մեկի թիթեղյա տանիքը, պոկել եւս 5 տան տանիք, կոտրել տների պատուհանների ապակիները:

Քամուց պոկվել է նաեւ 4-5 անասնագոմի տանիք:

Գյուղապետարանում պատրաստվում են հանձնաժողով ստեղծել եւ հաշվարկել վնասի չափերը: