Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը  Գյումրիի քաղաքապետի ընտրություններում  կգլխավորի Արթուր Համբարձումյանը։ 

«Գյումրին հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով, ընդդիմադիր կուսակցությունները նախկինում չեն կարողացել ինքնակազմակերպվել եւ լավ արդյունքներ ցույց տալ այստեղ, ինչը չենք կարող ասել համապետական ընտրությունների մասին: Ուսի այսօր բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ, թե՛ Գյումրիի տարածքային կազմակերպության, թե՛ մեր կյանքում կարեւոր փուլ է»,- կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է  կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Կուսակցության  վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ շեշտել է, որ  իրենք նոր էջ են բացում Հայաստանի ընդդիմադիր դաշտի գործունեության մեջ։