Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում հարսանիքի ժամանակ ավելի քան 180 մարդ է թունավորվել, այդ թվում երեխաներ: Այս մասին հաղորդում է Rustavi 2 հեռուստաալիքը: 

Նախնական տվյալներով, զանգվածային թունավորման պատճառը սննդամթերքն է կամ խմիչքը:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց թվում կան նաեւ երեխաներ: Բժիշկների խոսքով, տուժածների վիճակն այս պահին կայուն է:

Նշվում է, որ որոշ տուժածներ տեղափոխվել են Թբիլիսի:

Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսել: