1994 թվականից հայկական կողմին վերադարձվել է ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորած 35 մարդ: Այդ մասին օգոստոսի 30-ի մամուլի ասուլիսին` Անհետ կորածների միջազգային օրը, հայտնել է Հայաստանի առաջին ՄԻՊ,  «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:     

Նրա խոսքով, Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի   (ԿԽՄԿ) շնորհիվ հայկական կողմը ավելի քան  41 մարդու վերաբերյալ նամակ է ստացել: «Բայց ղարաբաղյան Մարգարա գյուղի 19 բնակչի վերաբերյալ մենք ոչ մի տվյալ չունենք», - նշել է Լարիսա Ալավերդյանը: Հայկական կողմը, հավելել է նա, երբեք միջազգային ատյաններում նյութեր չի տարածում անհետ կորածների նկատմամբ վերաբերմունքի մասին, որովհետեւ ընտանիքներ կան, որոնց հարազատները դեռեւս չեն վերադարձել: