Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում հարսանիքի ժամանակ թունավորվածների թիվը հասել է 200-ի: Թունավորման նշաններով հիվանդանոց է տեղափոխվել եւս 50 մարդ: Տուժածների մեծ մասը ադրբեջանցիներ են, գրում է «Վրաստան օնլայնը»:

Թունավորվածներից 28-ը փոքր երեխաներ են, որոնցից 21-ը դեռ հիվանդանոցում են: Թունավորվածներին տեղավորել են Մառնեուլիի, Ռուստավիի, Բոլնիսիի ու Թբիլիսիի հիվանդանոցներում:

Հիմա հիվանդների առողջական վիճակը կայուն է: Անցած գիշեր թունավորվածներին տեսակցության են եկել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Առողջապահության նախարարը եւ Կվեմո Քարթլիի նահանգապետը:

Նախնական տեղեկություններով հարսանիքի մասնակիցները թունավորվել էին մսից կամ զովացուցիչ ըմպելիքներից: