Բուրկինի հագնելու արգելքը, որը սկսել է գործել մի շարք ֆրանսիական կոմունաներում, թեժ բանավեճի թեմա է դարձել աշխարհի տարբեր երկրներում, գրում է The New York Times–ը:
Նշում են, որ Հյուսիսային Աֆրիկայի երկրների, նաեւ Մարոկկոյի, Ալժիրի ու Թունիսի նման երկրների հյուրանոցներում վաղուց են փակցվել նշաններ, որոնք արգելում են բուրկինի հագնել: Ընդ որում, ի տարբերություն Ֆրանսիայի, կառավարական մակարդակում արգելք չկա, այն որոշել են մասնավոր հաստատությունները՝ հիգիենայի նկատառումներով:
ՄԵծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն համարում են, որ բուրկինին հաջող ինտեգրման նշան է, գրում է NYT–ը: Եվ այսպես, ամերիկացի մուսուլման կանայք զարմացել ու վշտացել են ՝ իմանալով, որ Ֆրանսիայում արգելվել է բուրկինի հագնել: Իսկ Բրիտանիայում, պարզվում է՝ բուրկինիի նկատմամբ պահանջարկը հաճախ պայմանավորված է արեւից պաշտպանվելու ու ավանդական, մարմինն ընդգրկող լողազգեստ չհագնելու ցանկությամբ:
Չինացիները հաճախ դեմքերը պաշտպանում են արեւից ՝ վախենալով կնճիռներից, դրա համար էլ չեն հասկանում փակ լողազգեստ հագնելու արգելքը, ասվում է հոդվածում: Գերմանիայում բուրկինին առհասարակ սովորական հագուստ է համարվում: Կառավարությունն էլ արդեն հայտարարել է, որ մտադիր չէ արգելել այն:
Չնայած բուրկինիի հակառակորդները Գերմանիայում քիչ են, բայցեւայնպես կան, խոստովանում է NYT–ը: Այսպիսով, այս ամռանը բավարական Նոյթրաուբլինգի քաղաքապետը արգելել է բուրկինի հագնել հասարակական լողավազաններում, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջ կուսակցությունը պահանջել է արգելել այդ լողազգեստը Բրանդենբուրգ դաշնային հողում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ բուրկինին չեն ընդունել, ասվում է հոդվածում: Բնակչության մեծամասնությունը համարում է, որ այդ լողազգեստը հիգիենիկ չէ ու հակասում է տեղի մշակույթին: Ընդ որում մուլուլմաններն էլ բուրկինին չեն պաշտպանում՝ կարծելով, որ ավանդապաշտ մուսուլման կանայք առհասարակ չպետք է գնան աշխարհիկ լողափ:




























