Սանկտ Պետերբուրգում BMW-ի պաշտոնական ներկայացուցչության ավտոսրահից 4 մեքենա են գողացել: Այս մասին գրում է «Գործարար Պետերբուրգը»: Վնասը 19 մլն ռուբլի է գնահատվում:
Ոստիկանություն է դիմել սրահի տնօրենը: Նրա խոսքով՝ 4 տղամարդիկ, որոնք դեմքերը թաքցրել են գլխարկով, մոտեցել են BMW X5, BMW X6 եւ հինգերորդ ու յոթերորդ սերիայի BMW-ներին: Նրանք իրենց բանալիով բացել են մեքենաների դռներն ու հեռացել: Այս ամենն ընդամենը 2 րոպե է տեւել:
Ոստիկանությունը չի կարողացել բռնել հանցագործներին:



























