Հիմա երկիրը կառավարելը ավելի բարդ է, քան Իվան Ահեղի, Նիկոլայ երկրորդի կամ Լեոնիդ Բրեժնեւի, Նիկիտա Խրուշչյովի, Իոսիֆ Ստալինի օրոք: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է Կրեմլի կայքը:
«Կարծում եմ՝ ավելի բարդ է, քանի որ կողքից՝ նախեւառաջ մեր արեւմտյան գործընկերների կողմից ամբողջ քննադատությունով հանդերձ, այդուհանդերձ մեր երկրում զարգանում են ներքին ժողովրդավարության գործընթացները: Մեր երկրում ասենք այս ընտրություններին ավելի շատ կուսակցություններ են մասնակցելու, քան նախորդ տարիներին: Եվ դա անկասկած հետք է թողնելու ընտրարշավների ընթացքի ու արդյունքների վրա»,- ասել է Պուտինը:





























