Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական, 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական եւ միջպետական բուհերի բակալավրիատի առակա համակարգում սովորող 2 եւ ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը:
Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ երկու եւ ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 19-ը:
Հայտատուները պետք է ներկայացնեն՝
դիմում (լրացվում է տեղում),
2 լուսանկար 3×4,
անձնագրի պատճենը,
ստուգման գրքույկի պատճենը,
ուսանողական տոմսի պատճենը,
տեղեկանք բուհից,
ամուսնության վկայականի պատճենը, ամուսնու/կնոջ անձնագրի պատճենը (եթե ամուսնությունը գրանցված է),
երեխաների ծննդյան վկայականների պատճենները,
փոխանցման հաշիվ` ամբողջ տարվա ուսման վարձի չափով։





























