2016-ի 1-ին կիսամյակում Հայաստանում կրճատվել է մարդատար մեքենաների ներմուծումը: Այս մասին են վկայում Պետեկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության տվյալները 2016-ի 1-ին կիսամյակի վերաբերյալ:
2016-ի 1-ին կիսամյակում հանրապետություն է ներմուծվել 11.5 հազար մեքենա՝ 64.5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, իսկ 2016-ի 1-ին կիսամյակում՝ ընդամենը 6.8 հազար մեքենա՝ 33.4 մլն դոլար արժողությամբ:
Այդ թվում, պաշտոնական տվյալներով Գերմանիայից ներմուծումը կրճատվել է ՝ 5.3 հազարից հասնելով 3.1 հազարի, Ճապոնիայից՝ 2.8 հազարից ՝ 2.4 հազարի, Ռուսաստանից ՝ 1.7 հազարից 265-ի:
Նշենք, որ Հայաստանում պաշտոնական դիլերներին է բաժին ընկնում ներմուծումի 5-6 տոկոսը, ինչի մասին են վկայում հենց նրանց մենեջերների դիտարկումները:





























