Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։

Վրաստանի վարչապետն անվանական եղեւնի է տնկել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի հարեւանությամբ գտնվող պուրակում եւ գրառում կատարել թանգարան–ինստիտուտի հուշամատյանում։