Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ 60-ամյա Ռազմիկ Գ.-ն Վանաձորի Նժդեհի փողոցի թիվ 5/1 տան տնամերձ տարածքում փոս փորելու ժամանակ հայտնաբերվել է արկի նմանվող 2 առարկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի կողմից սահմանվել է դեպքի վայրի պահպանություն:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքը նախկինում պատկանել է զորամասի, որտեղից հայտնաբերված առարկաները 16 սմ տրամագծով, 103 սմ երկարությամբ արկեր են:

Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն:  Կատարվում է հետաքննություն: