Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: