Աժ պատգամավոր Թեւան Պողոսյանը հետ է կանչել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրինագիծը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց պատգամավորը:

«Չեմ փոշմանում, որ ներկայացրել եմ, ուղղակի խնդիրը սուր ընկալվեց»,- նշեց նա:

Պատգամավորը հույս հայտնեց, որ ապագայում օրինագիծը կլրամշակվի եւ մի քանի տարի հետո կորոշվի դրա ճակատագիրը:

Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում էր ստեղծել զորակոչվող զինծառայողների սերմնաբջիջների բանկ, պետությունը պետք է երաշխավորեր 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում: